‘Լա Լիգա. Մադրիդի «Ռեալ»-ը 10 հոգով պարտության մատնեց «Սելտա»-ին (տեսանյութ)’

910

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության մատնեց «Սելտա»-ին:

12-րդ րոպեին մադրիդցիներին առաջ է մղել Բենզմեան: 61-րդ րոպեին շքեղ գոլի շնորհիվ հյուրերի առավելությունը կրկնապատկեց Կրոսը: 80-րդ րոպեին «սերուցքայիններր»-ի կազմում 3-րդ գոլը խփեց Վասկեսը: Խաղավերջում տանտերերի կազմում պատվի գնդակը խփեց Իկեր Լոսադան:

Նշենք, որ 56-րդ րոպեին հյուրերի կազմում խաղադաշտից հեռացվեց Լուկա Մոդրիչը:

Այսպիսով, Զինեդին Զիդանի սաները հաղթանակով են մեկնարկում առաջնությունում և վաստակած 3 միավորով ժամանակավորապես բարձրանում առաջին հորիզոնական:

«Սելտա» — «Ռեալ»՝ 1:3

Նախորդ հոդվածը‘ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթեց «Բարնլի»-ին և գլխավորեց աղյուսակը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթի»-ն տանը չկարողացավ առավելության հասնել «Տոտենհեմ»-ի նկատմամբ (տեսանյութ)’