ԼԳԲՏ ակտիվիստներն այսօր Թբիլիսիում երթ են անցկացնում

1330

«Արժանապատվության երթ — դուրս արի՝ ի համերաշխություն»․ այսպիսի կարգախոսով են ԼԳԲՏ ակտիվիստները պատրաստվում երթ անցկացնել Թբիլիսիի կենտրոնում այսօր՝ հունիսի 5-ին։

«Մենք՝ սեռական փոքրամասնություններս, պետք է խոսենք մեր խնդիրների մասին։ Մեզ հարկավոր է, որ մեր ընտանիքները, բարեկամները, գործընկերները, համաքաղաքացիներն ու պետությունը լսեն մեր ձայնը։ Մենք հավատում ենք, որ ելքը համերաշխությունն է»,- հայտարարում են երթի կազմակերպիչները։

Նրանք համերաշխության կոչ են անում՝ բոլորի համար, անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային նույնականացումից, իրավահավասար միջավայր և արժանավայել կյանք ստեղծելու համար։

ԼԳԲՏ հանրությանը համատեղ հայտարարությամբ համերաշխություն են հայտնել Վրաստանում դիվանագիտական առաքելությունները և ՄԱԿ-ի ներկայացուցչությունը։ Դեմ է հանդես եկել Վրաստանի ամենահեղինակավոր և ազդեցիկ կառույցներից մեկը՝ ուղղափառ եկեղեցին՝ դա համարելով «ոչ ավանդական կենսակերպի» քարոզ՝ մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով, իսկ եվրոպացի պատգամավորներին և դեսպանատներին մեղադրելով Վրաստանի հոգևոր և հասարակական կյանքին միջամտելու և իրենց իրավասությունները զանց առնելու մեջ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 53 նոր դեպք, 67 առողջացած, 1 մահ
Հաջորդ հոդվածըԲրիտանական հատուկ նշանակության ուժերը մնում են Աֆղանստանում