‘Լեգենդար թենիսիստը մեղադրվում է մանկապղծության մեջ’

1343

Թենիսի լեգենդ, 72-ամյա Բոբ Հյուիթը մեղադրվում է անչափահաս աղջիկների բռնաբարության մեջ, որոնց նա ժամանակին մարզել է: Չնայած Հյուիթի մեղքը դեռ ապացուցված չէ, սակայն նա ժամանակավորապես հեռացվել է Փառքի միջազգային սրահից, որտեղ ընդգրկվել էր դեռեւս 1992 թվականին:

Փառքի սրահտ իր  սեփական հետաքննությունն է անցկացրել, որի ժամանակ յոթ կին հրապարակավ հայտարարել են, որ դարձել են Հյուիթի զոհերը, չնայած այդ տվյալները վերջնական չեն, քանի որ բոլորի հետ չէ, որ կարողացել են կապվել:

Նրան մեղադրանք ներկայացրած աղջիկներից մեկը՝ Սյուլեն Շիհանը, պնդում է, որ Բոբն իրեն Հարավային Աֆրիկայում բռնաբարել է 9-ից 19 տարեկան հասակում: Սակայն թենիսիստը հերքել է նրա մեղադրանքները:

«Իրականում իմ ընտանիքը այդ ժամանակ բնակվում էր ոչ թե Հարավային Աֆրիկայում, այլ ԱՄՆ-ում՝ Կոլորադոյում, մինչեւ 1979թ. վերջը: Եթե հավատանք պաշտոնական տվյալներին, ապա Շիհանը ծնվել է 1969 թվականին, ինչը նշանակում է, որ երբ նա 9 տարեկան է եղել, ես մասնակցում էի մրցաշարերի: Այդ աղջիկը իմ թիմում հայտնվել է 1981թ., երբ 12 տարեկան էր»,- Հյուիթի խոսքն է մեջբերում Tennis.com-ը:

Հյուիթը իր կարիերայի ընթացքում նվաճել է Մեծ Սաղավարտի ինն տիտղոս՝ զուգախաղերում եւ վեց տիտղոս՝ խառը զուգախաղերում: Բացի այդ, նա Հարավային Աֆրիկայի կազմում դարձել է Դեւիսի գավաթի հաղթող:

Նախորդ հոդվածը‘Ազատության արձանն որոշ ժամանակով փակվել է այցելությունների համար’
Հաջորդ հոդվածը‘Նվազեցվել են գազասպառման համակարգերի տեխնիկակական սպասարկման ծառայության տարեկան վճարը. 6810 դրամ՝ գործող 6900 դրամի դիմաց’