‘Լեգենդար Rolling Stones-ի կիթառահարը պատրաստվում է ամուսնանալ (ֆոտոշարք) ‘

1177

Rolling Stones լեգենդար ռոք-խմբի կիթառահար, 65-ամյա Ռոնի Վուդը պատրաստվում է ամուսնանալ 34-ամյա թատերական պրոդյուսեր Սելլի Հեմֆրիսի հետ, հայտնում է ռոք-աստղի գործակալը:

Բրիտանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ Վուդը և Հեմֆրիսը երկար տարիների մտերիմ ընկերական կապի մեջ են եղել:

Հարսանիքի մանրամասները գաղտնի են պահվում: Հավանաբար՝ նորաստեղծ զույգը չի ցանկանում կողմնակի մարդկանց քննարման առարկա դարձնել նման կարևոր իրադարձությունը:

Այնուամենայնիվ, լուսանկարիչներին հաջողվել է միասին «անմահացնել» սիրահար զույգին:

Ստորև ներկայացնում ենք մի քանի ուշագրավ լուսանկար Վուդի և Հեմֆրիսի կյանքից:

\"\"

\"\"

 

\"\"

 

\"\"

\"\"

 

Նախորդ հոդվածը‘Կահիրեում վնասազերծված ավազակախումբը Եգիպտոսի պետական հաստատությունների դեմ ահաբեկչական ծրագիր էր պատրաստել ‘
Հաջորդ հոդվածը‘Դավիթ Մաթեւոսյան. Բանալին ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցությունն է առաջիկա նախագահական ընտրություններում’