‘«Լեգիա»-ն տուգանվել է ֆանատների՝ ՈՒԵՖԱ-ի մասին ցուցապաստառի համար ‘

889

Լեհական ակումբը մեղավոր է ճանաչվել ՈՒԵՖԱի առաջ և կպատժվի իր երկրպագուների կատարած արարքների համար:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի  երրորդ որակավորման փուլի՝ «Սելթիկի» դեմ խաղում «Լիգայի» կազմում դաշտում հայտնվեց Բարտոշ Բերեզինսկին, ով Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանի վերջին հանդիպման արդյունքում որակազրկվել էր երեք խաղով: Քանի որ «Սենտ Պատրիկսի» հետ երկու հանդիպումների և «Սելթիկի» հետ առաջին հանդիպման հայտացուցակում ֆուտբոլիստի անունը բացակայել է, «ՈՒԵՖԱ»-ն հաշվի չի առել ֆուտբոլիստի՝վերոնշյալ խաղերից բացակայությունը:

Այսպիսով, լեհական ակումբը, որը երկու խաղի արդյունքում 6:1 հաշվով հաղթել էր Շոտլանդիայի չեմպիոնին, տեխնիկական պատճառներով լքել է մրցաշարըը:

«Ակտոբեի» հետ Եվրոգավաթի հաջորդ հանդիպմանը լեհական ակումբի  բերել էին շատ մեծ ցուցապաստառ, որի վրա ՈՒԵՖԱ-ն պատկերված էր խոզի տեսքով, իսկ ներքևում գրված էր «Ֆուտբոլը ոչ մի նշանակություն չունի, իսկ դրամը՝ ունի »:

Սրա համար «Լեգիան» տուգանվել է 80 հազար եվրո,- այս մասին տեղեկացնում է ակումբի գրում է ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Բաքվում ձերբակալել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի ‘
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Սերժական քարոզչական ամալգամա’