‘Լեդի Գագան դարձել է Լեննոնի անվան խաղաղության մրցանակի դափնեկիր ‘

909

Լեդի Գագան դարձել է Ջոն Լոնոնի անվան խաղաղության մրցանակի հինգերորդ լաուրեատը, հայտնում է Rolling Stone պարբերականը:

Մրցանակաբաշխությունը նախաձեռնել է Լեննոնի կինը՝ երչուհի եւ նկարչուհի Յոկո Օնոն՝ իր ամուսնու՝ The Beatles-ի լեգենդար մենակատարի հիշատակին:

Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին՝ Լեննոնի ծննդյան 72-րդ տարեդարձի օրը: Հայտնի է, որ մրցանակիս ստացված բոլոր միջոցները Լեդի Գագան հանձնելու է Էլթոն Ջոնի՝ ՁԻԱՀ-ի կանխարգելմամ ֆոնդին: Մրցանակի չափը հայտնի չէ:

Յոկո Օնոն հայտարարել է, թե Լեդի Գագան մեր ժամանակների ամենակարեւոր արտիստներից է, իսկ նրա վերջին՝ «Born This Way» ալբոմը «զգալի չափով փոխել է աշխարհի ինտելեկտուալ քարտեզը»:

Ի դեպ, Լեննոնի անվան խաղաղության մրցանակի այս տարվա դափնեկիրներից են նաեւ ռուսական սկանդալային Pussy Riot խմբի անդամները:  

Մրցանակաբաշխությունը սահմանվել է 2002-ին: Այն տեղի է ունենում երկու տարին մեկ անգամ՝ մրցանակներ սահմանելով ողջ աշխարհում մարդու իրավունքների համար պայքարող ակտիվիստների համար:

 

Նախորդ հոդվածը‘Իսրայելի ՌՕ ուժերը անօդաչու սարք են ոչնչացրել ‘
Հաջորդ հոդվածը‘«Բավարիան» կրկնեց «Բորուսիայի» ռեկորդը’