‘Լեթերմանը Սերենա Ուիլյամսին հրահրել է մեծ թենիսի գնդակով ջարդել նյույորքյան խանութներից մեկի ապակին (Տեսանյութ)’

824

Հայտնի ամերիկյան շոումեն Դեվիդ Լեթերմանը Սերենա Ուիլյամսին հրահրել է մեծ թենիսի գնդակով հարվածել  նյույորքյան խանութներից մեկի ապակուն: Մինչ այդ, լրագրողը եւ Ուիլյամսը քաղաքի փողոցներից մեկում զբաղված էին թենիս խաղալով, սակայն խաղը այնքան էլ հետաքրքիր ընթացք չստացավ. թենիսիստուհին անգամ ստիպված չեղավ հանել իր բարձրակրունկ կոշիկները:

Այնուհետեւ, հայտնի հեռուստահաղորդման վարողը փորձեց կոտրել հարեւանությամբ գտնվող բուտիկի ապակին, սակայն նրա ջանքերը ապարդյուն անցան: Սերենան, ընդունելով մարտահրավերը, երկրորդ փորձից զգալի վնաս հասցրեց խանութին՝ ջարդելով ապակին:

 

Նախորդ հոդվածը‘«Ատլետիկոն»՝ Իսպանիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կարմիր Խաչ. Լուգանսկում հումանիտար վիճակը ծանր է’