‘Լեհական կառավարության նոր ղեկավարը կին է’

799

Լեհաստանի նոր վարչապետ է դարձել Էվա Կոպաչը: Այդ մասին երեկ հաղորդել է Rzeczpospolita-ն: Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին վարչապետին հանձնարարել է կառավարության նոր կազմը ներկայացնել մինչև սեպտեմբերի 22-ը:

Նախկին վարչապետը՝ Դոնալդ Տուսկը, պաշտոնը լքեց՝ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ. դեկտեմբերից նա կգլխավորի Եվրոպական խորհուրդը: Տուսկը Լեհաստանի կառավարությունը ղեկավարել է 2007 թվականից:

Կոպաչը զբաղեցնում էր Սեյմի մարշալի պաշտոնը: Նա Լեհաստանի պատմության մեջ առաջին կինն էր այդ պաշտոնում: Մինչ այդ՝ 2007-2011 թթ., նա եղել է Լեհաստանի առողջապահության նախարարը:

Վարչապետի պաշտոնում Կոպաչը Լեհաստանում երկրորդ կինն է. լեհական կառավարությունը 1992 թ. ղեկավարող առաջին կին վարչապետը եղել է Հաննա Սուխոցկայան, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի շնորհավորանքը Բաբկեն Արարքցյանի 70-ամյակի առթիվ’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկյան օդուժը հարվածներ է հասցնում Բաղդադի շրջանում’