Լեհական տանկերը ժամանել են Ուկրաինա

346

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ լեհական տանկերն արդեն ժամանել են Ուկրաինա։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Լեհաստանն Ուկրաինային է  փոխանցում տանկեր, ինքնագնաց հաուբիցներ (հրանոթներ), ականանետներ, զինամթերք, կործանիչների պահեստամասեր, դրոններ և այլ սպառազենք։

ՌԴ-ն ավելի վաղ բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, նոտա է ուղարկել Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը պարունակում է զենք Ուկրաինային, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ Ուկրաինային զենք մատակարարելով։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍպինացոլա. Մենք կկարոտենք Մխիթարյանին
Հաջորդ հոդվածըԻսպանիայում կապիկի ծաղկի բռնկում է արձանագրվել