Լեհաստանը խոստացել է պաշտպանել Շվեդիային և Ֆինլանդիային

390

Լեհաստանը խոստանում է հարձակումներից պաշտպանել Շվեդիային և Ֆինլանդիային՝ մինչև այդ երկրների մուտքը ՆԱՏՕ, հինգշաբթի օրը Վարշավայում հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին։

Ֆինլանդիան և Շվեդիան չորեքշաբթի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգին են փոխանցել դաշինքին անդամակցելու դիմումները։

Մորավեցկու կարծիքով՝ «Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ Եվրոպայի անվտանգության ուժեղացման և Ռուսաստանի պարտության էական ազդանշան է»։

«Ես ուզում եմ հստակ հայտարարել, որ ՆԱՏՕ ընդունվելու գործընթացի ժամանակ Ֆինլանդիայի կամ Շվեդիայի վրա հարձակման դեպքում Լեհաստանը նրանց օգնության կհասնի»,- հայտարարել է Մորավեցկին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԻտալիան ռուսաստանյան գազից կհրաժարվի 2024 թ․ վերջին
Հաջորդ հոդվածըՈւկրաինայի դեսպանը պարզաբանել է, թե ինչու է վիրավորել Օլաֆ Շոլցին