Լեհաստանը հաստատում է, որ երկրի արևելքում ՌԴ արտադրության հրթիռ է ընկել

220

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է հանրապետությունում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին՝ երկրի արևելքում միջադեպի կապակցությամբ, որտեղ, գերատեսչության հավաստմամբ, «ռուսաստանյան արտադրության հրթիռ» է ընկել։

Համապատասխան հայտարարությունը Լեհաստանի ԱԳՆ-ն հրապարակել է իր պաշտոնական կայքում։

Լեհական ZET ռադիոն, հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրների, հաղորդել է, որ երեքշաբթի օրը երկու հրթիռ է ընկել Ուկրաինայի հետ Լեհաստանի սահմանամերձ Պշեվոդուվ գյուղում։ Փրկարարների տվյալներով՝ զոհվել է երկու մարդ։

Լեհաստանի իշխանությունները շտապ բանակցություններ են սկսել երկրի ներսում և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։ Ինչպես երեքշաբթի երեկոյան տեղեկացրել է Բրյուսելում դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը, չորեքշաբթի ՆԱՏՕ-ն դեսպանների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստ կանցկացնի Լեհաստանում միջադեպի կապակցությամբ։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ ուկրաինա-լեհական սահմանի մերձակայքում ռուսաստանյան հարվածային միջոցներով ոչ մի հարված չի հասցվել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՏիտեն ասել է՝ որ հավաքականները կարող են անակնկալ մատուցել առաջիկա ԱԱ-ում
Հաջորդ հոդվածըՌԴ ՊՆ․ «Ռուսաստանյան հրթիռ»–ի մասին հայտարարությունը սադրանք է