‘Լեհաստանը պաշտպանել է Ուկրաինայում խաղաղարարներ մտցնելու գաղափարը’

865

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին պաշտպանել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պոռոշենկոյի գաղափարը՝ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն մտցնել Դոնբաս: Այդ մասին Կոմորովսկին հայտարարել է Պոռոշենկոյի հետ Կիևում հանդիպումից հետո, հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: «Մենք կողմ ենք Մինսկի պայմանավորվածությունները իրականացնելուն, բայց միշտ Ֆրանսիային և Գերմանիային կհիշեցնենք, որ նրանք առանձնահատուկ պատասխանատվություն են ստանձնել»,- ասել է Կոմորովսկին, որը Կիև էր ժամանել մասնակցելու  Մայդանում զանգվածային բողոքի ակցիաների ավարտի մեկամյակին նվիրված Արժանապատվության երթին:

Բացի լեհ նախագահից՝ այդ առիթով Կիև են ժամանել նաև Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Գերմանիայի նախագահ Յոհախիմ Գաուկը, Մոլդովայի նախագահ Նիկոլաե Տիմոֆտին, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ինչպես նաև Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Էբոլայի հնարավորությունները՝ որպես կենսաբանական ահաբեկչության զենք’
Հաջորդ հոդվածը‘Օբաման առաջիկայում կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը’