Լեհաստանը օրական մեկ միլիոն եվրո տուգանք կվճարի ԵՄ-ին

415

Եվրամիությունը երեկ որոշում է կայացրել Լեհաստանին տուգանել օրական մեկ միլիոն եվրոյով՝ ԵՄ-ի պահանջը չկատարելու համար, ինչը վերաբերում է դատական համակարգի անկախությանը։

Եվրամիության բարձրագույն դատական ատյանը, այդպիսով, համաձայնել է Եվրահանձնաժողովի առաջարկին․ Գերագույն դատարանի կարգապահական պալատի աշխատանքը կասեցնելու վերաբերյալ Եվրոպական դատարանի անցյալ տարվա որոշումը չկատարելու համար Եվրահանձնաժողովը  Լեհաստանի տուգանելու նախաձեռնությունը Եվրոպական դատարան է ուղարկել սեպտեմբերին։

Լեհաստանի կառավարությունը, ինչպես և սպասվում էր, վրդովվել է Լյուքսեմբուրգի դատարանի որոշման կապակցությամբ։

«Մեր երկրի նկատմամբ պատիժների և շանտաժի ճանապարհը սխալ ճանապարհ է։ Դա այն մոդելը չէ, որի շրջանակներում պետք է աշխատի Եվրամիությունը՝ անկախ պետությունների միությունը»,- գրել է կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը։

Լեհաստանի իշխանություններն ապացուցում են, որ եվրոպական օրենքներով նույնպես երկրի իրավական համակարգի ձևավորումը և աշխատանքը այդ երկրի ներքին գործն է։ ԵՄ-ն պատասխանում է, որ հարցը իշխանության բաշխումն է և դատարանների անկախությունը, իսկ այդ սկզբունքների պահպանմանը, ի շահ ամբողջ ԵՄ-ի, պստք է հետևեն կենտրոնական մարմինները։ 

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Սուլշերին 3 խաղի հնարավորություն է տվել
Հաջորդ հոդվածըԿորոնավիրուսը Բելառուսում․ Դիմակով ես՝ ուրեմն ընդդիմադիր ես