Լեհաստանը 120 կմ պատ է կառուցել Բելառուսի հետ սահմանին

385
The construction site of a barrier at the border between Poland and Belarus is seen in Tolcze near Kuznica, Poland, February 16, 2022. Grzegorz DabrowskiAgencja Wyborcza.pl via REUTERS ATTENTION EDITORS - THIS IMAGE WAS PROVIDED BY A THIRD PARTY. POLAND OUT. NO COMMERCIAL OR EDITORIAL SALES IN POLAND.

Լեհ շինարարները արդեն 120 կմ պատ են շարել Բելառուսի հետ սահմանին։

Այդ մասին ուրբաթ հաղորդել է Լեհաստանի ՆԳՆ փոխնախարար Մաչեյ Վոնսիկը։

Պատի շինարարությունն սկսվել է հունվարի 25-ին 3 հազար շինարարների ուժերով, որոնք աշխատում են երեք հերթափոխով։ 5,5 մ բարձրությամբ սահմանային պատի ընդհանուր երկարությունը պետք է կազմի 187 կմ։

Ընդհանուր առմամբ՝ սահմանային պատի կառուցման վրա, որը կոչված է Լեահաստանը պաշտպանելու Բելառուսի կողմից անլեգալ միգրանտների ներթափանցումից, կծախսվի 7 միլիոն պողպատե խողովակ։ Պատի վերևում փշալար է անցկացվում, և էլեկտրոնային հսկման սարքեր՝ տեսախցիկներ, տեղաշարժի հաղորդիչներ ու ջերմահսկիչ սարքեր են  տեղադրվում։

2021 թ․ լեհ սահմանապահները ներգաղթյալների կողմից լեհ-բելառուսական սահմանն ապօրինաբար հատելու ավելի քան 41 հազար փորձ են արձանագրել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻսկոն հրաժարվել է տեղափոխվել «Ռոմա» կամ «Միլան»
Հաջորդ հոդվածըԳերմանիայի ԱԳՆ ղեկավարը պաշտպանել է Ուկրաինայի մուտքը ԵՄ՝ առանց զիջումների