‘Լեհաստանի ԱԳՆ-ն Նալբանդյանին սկանդալային հայտարարություն է վերագրել ‘

2306

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 17-ին Լեհաստան մեկնած Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարարի հետ: Հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրությունը երեկ ներկայացրել էինք ձեզ: Ըստ այդմ` հանդիպման ընթացքում Նալբանդյանն ասել էր, թե «Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել և շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների»։

Լեհաստանի ԱԳՆ կայքում տեղադրված՝ նույն հանդիպման մասին հաղորդագրությունը, սակայն, այլ տեսք ունի: Ընդ որում` բավականին սկանդալային:  Այսպես, ըստ Լեհաստանի ԱԳ նախարարության կայքի, Նալբանդյանը իր լեհ գործընկերոջը, ոչ ավել, ոչ պակաս, ասել է, թե «իր երկիրը ցանկանում է հնարավորինս խորացնել  հարաբերությունները ԵՄ-ի հետ, սակայն դրանք չեն կարող ուղղված լինել Ռուսաստանի շահերի դեմ»: 

Եթե Նալբանդյանը, որպես ինքնիշխան եւ անկախ երկրի ԱԳ նախարար, իրոք նման հայտարարություն է արել, ապա սա արդեն ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ պետական դավաճանություն: 

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. Բոլոր արդյունքները և գոլերը (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Կինը, որին մանուկ հասակում բռնաբարել էր Պոլանսկին, գիրք է գրել դրա մասին’