‘Լեհաստանի դեսպան. ԼՂ հակամարտության կարգավորումից կախված է ամբողջ Եվրոպայի անվտանգությունը’

1112

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից կախված է ամբողջ Եվրոպայի անվտանգությունը, Trend-ին հայտարարել է Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Մարեկ Ծալկան: Նրա խոսքով, Լեհաստանը մտահոգված է ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ: Դեսպանը նշել է, որ եթե առաջանում է բացասական նախադեպ, բոլոր կողմերին գոհացնող որոշում չի կայացվում, դա չի նշանակում, որ կարելի է պատերազմել ու փոխել սահմանները: Դիվանագետը նշել է, որ Լեհաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ցանկանում, որպեսզի այն ավելի արդյունավետ լինի:

«Հուսով եմ`կհաջողվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ այնպիսի որոշման հանգել, որը կգոհացնի հակամարտող կողմերին,  Հարավային Կովկասի ժողովուրդներին և խաղաղություն ու կայունություն կբերի տարածաշրջան»,- ասել է դեսպանը:  

 

 

Նախորդ հոդվածը‘Բախում՝ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ Կառավարության շենքի դիմաց’
Հաջորդ հոդվածը’92 տարեկան հասակում մահացել է ՀՀ կողմից պարգեւատրված թուրք գրողը’