Լեհաստանի սահմանապահ ծառայություններն ընդունել են 40 բելառուսցի ընդդիմադիրների

575

Լեհաստանի իշխանությունները մեկ օրվա ընթացքում ընդունել են 40 բելառուսցի ընդդիմադիրների, որոնք ապաստան են խնդրում։

Այդ մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է սահմանապահ ծառայության մամուլի խոսնակ Աննա Միխալսկայան։

«Լեհական սահմանապահ ծառայությունը մշտապես օգնում է բելառուսցիներին, որոնք հալածանքների են ենթարկվում,- մասնավորապես՝ ասել է նա։- Անցած օրը Լեհաստանի տարածք է մուտք գործել այդպիսի 40 մարդ։ Դրանք մարդիկ են, որոնք հումանիտար վիզաներ են ստացել և սահմանային անցակետում միջազգային պաշտպանության խնդրագիր են ներկայացրել»։

Վարշավան բելառուսական ընդդիմությանն աջակցում է 2020 թ․ օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնցում, ԿԸՀ-ի տվյալներով, 80,1 %-ով վեցերորդ անգամ  հաղթել էր Ալեքսանդր Լուկաշենկոն։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԹուրքական լիրան փլվում է
Հաջորդ հոդվածըՎարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն