‘Լեհաստանի սենատի խոսնակին թույլ չեն տվել մասնակցել Նեմցովի հուղարկավորությանը’

921

Լեհաստանի սենատի խոսնակ Բոգդան Բորուսևիչը լրագրողներին հայտնել է, որ ռուսաստանյան իշխանություններն իրեն Ռուսաստանի մուտքի թույտվություն չեն տվել, որպեսզի մասնակցի Նեմցովի հուղարկավորությանը:

Բորուսևիչը պետք է գլխավորեր Մոսկվայի կենտրոնում գնդակահարված քաղաքական գործչի հուղարկավորության արարողությանը լեհ քաղաքական գործիչների և խորհրդարանականների պատվիրակությունը:

Լեհական լրատվամիջոցները հաղորդել են, որ Բորուսևիչի փոխարեն՝ Մոսկվա պիտի մեկներ սենատի փոխնախագահ Յան Վիրովինսկին, սակայն ի վերջո Լեհաստանը որոշում է կայացրել ընդհանրապես ոչ մի պատվիրակություն էլ չուղարկել Մոսկվա:

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին Մոսկվայի որոշումն անհասկանալի է համարել և հայտարարել է, որ սենատի խոսնակը «լեհական ժողովրդավարության և ազատության համար պայքարի խորհրդանշանն է» և հենց դրա համար էլ ամենահարմարն էր՝ ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործչի հրաժեշտի արարողությանը երկիրը ներկայացնելու տեսանկյունից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Իսլամական պետությունը» սպառնում է Twitter-ին’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն կարող է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին’