‘Լեհաստանի վարչապետը հրաժարական է տվել’

1147

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հրաժարական է տվել: Այդ մասին նա լրագրողներին տեղեկացրել է երկրի Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, փոխանցել է ИТАР-ТАСС-ը:

Օգոստոսի 30-ին Տուսկն ընտրվել է Եվրախորհրդի նոր նախագահ: Նա այդ պաշտոնում Հերման Վան Ռոմպեյին կփոխարինի դեկտեմբերի 1-ին:

Տուսկը Լեհաստանի կառավարության ղեկավարն է 2007 թվականի նոյեմբերից, երբ նրա «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում:

2005 թ. Տուսկը մասնակցեց նախագահական ընտրություններին, սակայն գրավեց երկրորդ տեղը՝ առաջնությունը զիջելով Լեխ Կաչինսկուն: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Էբոլա վիրուսը սպառնում է Լիբերիայի գոյությանը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ նախագահը պատրաստ է գործողություն սկսել ԻՊ-ի դեմ՝ առանց կոնգրեսի թույլտվության’