‘Լեհաստանի վարչապետին հոսպիտալացրել են սուր շնչառական վարակով’

669

Հունվարի 24-ին սուր շնչառական վարակի պատճառով հոսպիտալացվել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը , հայտնում է РИА Новости-ն:

Այնուամենայնիվ, ակնկալվում է, որ Տուսկը կկարողանա մասնակցել երկրի առողջապահության նախարար Բարտոշ Արլուկովիչին անվստահություն հայտնելու նպատակով ուրբաթ օրը կայանալիք քվեարկությանը: «Վաղը երկրի վարչապետը կլքի հիվանդանոցը՝ սեյմում հայտարարված քվեարկությանը մասնակցելու նպատակով»,- ասվում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Արլուկովիչին պաշտոնից զրկելու նախաձեռնությունը պատկանում է «Օրենք և արդարություն» ընդդիմադիր կուսակցությանը, որը գլխավորում է  Յարոսլավ Կաչինսկին: Նախարարը մեղադրվում է «առողջապահության համակարգի կործանումը  և աղետալի քաղաքականությունը դադարեցնելու անկարողության, առողջապահության ոլորտում քաոսային վիճակը սաստկացնելու  և բժշկական ծառայությունների հասանելությանը չնպաստելու» մեջ:

Ըստ լեհական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության՝ Տուսկը հրաժարվել է մասնակցել Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումին՝ ուրբաթ օրը խորհրդարանում կայանալիք քվեարկությանը մասնակցելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Կոնգրեսի 4 ակտիվիստների վճռաբեկ բողոքը’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան»՝ Եվրոպայի ամենակայուն թիմ. «Շախտյորը» 3-րդն է’