‘Լեհաստանի քաղաքացին փոթորկոտ եղանակին փորձել է լաստով Ավստրալիա հասնել’

786

Լեհաստանի քաղաքացին փոթորկոտ եղանակին ճյուղերից և պարաններից  պատրաստված լաստանավակով  փորձել է Պապուա-Նոր Գվինեայից հասնել Ավստրալիա և ապաստան խնդրել, հայտնում է West Australian կայքը:

Լեհաստանի քաղաքացու ճանապարհորդությունը բարեհաջող է ավարտվել: 50կմ լողալուց հետո պատգարակը բախվել է ավստրալական Սայբայ կղզու ափերին: «Քաջ նավաստին» հաջողությամբ դուրս է բերվել ափամերձ մացառուտներից և հանձնվել ոստիկանությանը: Ներկայումս իրավապահ մարմինները փորձում են ճշտել դեպքի մանրամասները:

Սա առաջին անգամը չէ, երբ օտարերկրացիները փորձում են Ավստրալիա մուտք գործել՝ խուսափելով պաշտոնական անցակետերից: 2009 թ. 20 օր շարժական սառնարանի խցում լողալուց հետո Տորեսյան նեղուցում Մյանմայի երկու քաղաքացիներ էին հայտաբերվել, որոնց, ի վերջո, հաջողվել էր ապաստան ստանալ Ավստրալիայի իշխանություններից:

Նախորդ հոդվածը‘Կարեն Շախնազարով. Արժե, որ «Մոսֆիլմը» համագործակցության հրավիրի Ժերար Դեպարդյեին’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում` Եվրոպայում մեդիայի իրավիճակը քննարկման ժամանակ’