‘Լեհաստանում շուրջ 100 հազար մարդ գործադուլ է հայտարարել’

817

Լեհաստանի հարավում երկրի արհմիությունները համընդհանուր գործադուլ են անցկացնում: Միջոցառմանը մասնակցում է գրեթե 100 հազար աշխատավոր, հայտնում է РИА Новости-ն:

«Այս գործադուլը կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականության փոփոխությանն ուղղված մեր գործողությունների սկիզբն է: Ակնկալում ենք, որ նրանք բանակցությունների նոր փուլ կսկսեն»,- ասել է «Օգոստոս — 80» արհմիության ղեկավար Բոգուսլավ Զանտեկը:

Գործադուլի նախաձեռնողներն ավելի վաղ մի շարք պահանջներ էին ներկայացրել կառավարությանը, մասնավորապես՝ հարկային արտոնություններ տրամադրել ձեռնարկություններին պարապուրդի ժամանակ, փոխհատուցումներ տալ ընկերություններին, որոնք տուժել են մթնոլորտային արտանետումների սահմանափակման վերաբերյալ Լեհաստանի ստանձնած պարտավորությունների պատճառով և այլն:

Նախորդ հոդվածը‘Հայաստան – Չեխիա. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Նիժնի Նովգորոդում թմրանյութ պահելու կասկածանքով հոգևորական է ձերբակալվել’