Լեհաստանում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ՝ հանրաքվեների հարցով

323

Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին կանչել են հանրապետության ԱԳՆ՝ ԼԺՀ-ն, ԴԺՀ-ն, Զապորոժյան և Խերսոնի մարզերը Ռուսաստանին միացնելու որոշման կապակցությամբ, երկուշաբթի TVN24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լեհաստանի փոխարտգործնախարար Մարչին Պշիդաչը։

 «Ռուսաստանի հետ հարաբերություններն այսօր, ըստ էության, սառեցված են, ոչ մի դիվանագիտական շփում չկա՝ բացառությամբ այն հանդիպումների, երբ ես կամ նախարարը կանչում ենք դեսպան Անդրեևին։ Այսօր նման հանդիպում է կայացել առավոտյան՝ անցյալ շաբաթ Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ»,- ասել է փոխնախարարը՝ պարզաբանելով, որ խոսքը վերը նշված տարածքեներում հանրաքվեներ անցկացնելու մասին է։

Պշիդաչի խոսքով՝ հանդիպման ընթացքում լեհական կողմը բողոք է հայտնել այդ տարածքները Ռուսաստանին միացնելու առթիվ և հայտարարել, որ չի ճանաչում այդ որոշումը։

Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչը պարզաբանել է. «Մենք եվրոպական մակարդակով պայմանավորվել ենք մեր գործընկերների հետ, որ բոլորը միևնույն ժամին, նույն օրը ՌԴ դեսպաններին կներկայացնեն իրենց այդ դիրքորոշումը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲոլսոնարու․ Բրազիլիային անհրաժեշտ է համագործակցել ՌԴ–ի հետ
Հաջորդ հոդվածըԼուկաշենկո․ Մինսկը բաց է Բեռլինի հետ իրավահավասար երկխոսության համար