‘Լեհաստանում ցրտահարման հետևանքով մահացածների թիվը հասել է 127-ի’

732

Հունվարի 27-ին Լեհաստանում ցրտահարման հետևանքով 6 մարդ է մահացել: Այս մասին հայտնի է դարձել Անվտանգության կառավարական կենտրոնի տարածած հաղորդագրությունից: Լեհաստանում ձմեռվա սկզբից ի վեր սաստիկ ցրտերի հետևանքով մահացած մարդկանց թիվը հասնում է 127-ի, տեղեկացնում է РИА Новости-ն:

Վերջին մի քանի շաբաթվա կտրվածքով Լեհաստանի հիմնական հատվածում օդի ջերմաստիճանն ընդունված -3,3 աստիճանի նորմից գիշերային ժամերին հասնում է -15-ի:

Ցրտահարման հետևանքով մահացածները մեծ մասամբ անտուն մարդիկ են, որոնց փրկելու նպատակով երկրում ջեռուցվաղ 498 օթևան է բացվել:

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը’
Հաջորդ հոդվածը‘Ասուլիսի ժամանակ Ժիրինովսկու վրա թթու կաղամբ են նետել (տեսանյութ)’