Քննարկում են միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրին միանալու հարցը

281

Լեհաստանը ԱՄՆ-ի հետ քննարկում է միջուկային զինանոցի համատեղ օգտագործման վերաբերյալ ՆԱՏՕ-ի Nuclear Sharing ծրագրին երկրի միանալու հնարավորությունը, հայտարարել է հանրապետության նախագահ Անջեյ Դուդան։

«Խնդիրը, առաջին հերթին, այն է, որ մենք միջուկային զենք չունենք։ Եվ ոչ մի նշան չկա, որ մենք՝ Լեհաստանը, դա կստանանք մոտ ժամանակներս։ Միշտ էլ հնարավորություն կա մասնակցելու Nuclear Sharing-ին։ Մենք ամերիկյան առաջնորդների հետ քննարկել ենք, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները դիտարկում է այդ հնարավորությունը։ Թեման բաց է»,- ասել է Լեհաստանի նախագահը։

Nuclear Sharing-ը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ծրագիրն է՝ ամերիկյան միջուկային զինանոցը Եվրոպայում տեղակայելու և պահպանելու վերաբերյալ։ Նախագիծը ենթադրում է, որ միջուկային զենք չունեցող երկրները կարող են իրենց տարածքում տեղակայել դա, մասնակցել պլանավորմանը և զորավարժություններին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌանյերին մերժել է «Սամպդորիայի» առաջարկը
Հաջորդ հոդվածըԿիևը պաշտոնապես հրաժարվել է Պուտինի հետ բանակցություններից