‘Լեմպարդ. ««Մոուրինյոյի դեմ «Չելսի»-ի ֆուտբոլիստների դավադրության տարբերակն ուղղակի բացառված է»’

1434

Լոնդոնի «Չելսի»-ի և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է տեսակետը, որ ակումբի որոշ ֆուտբոլիստներ դավադրություն էին կազմակերպել նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դեմ, որպեսզի ակումբի ղեկավարությունը պաշտոնանկ անի նրան։

«Անձնապես ծանոթ եմ «Չելսի»-ի խաղացողների հետ։ Դավադրության տարբերակն ուղղակի բացառված է։ Այդպիսի բան չի եղել։

Բանն այն է, որ երբ թիմը չի ցուցադրում անհրաժեշտ արդյունքը, հանրությունը փորձում է գտնել պատճառը։ Օրինակ՝ նրանք ասում են, որ եղել է դավադրություն մարզչի դեմ։ Բոլոր հարցերի պատասխանը տրվում է խաղադաշտում»,- Լեմպարդի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։

Նախորդ հոդվածը‘Չավի. «Հարգում եմ Մոուրինյոյին, բայց այլ կերպ եմ պատկերացնում ֆուտբոլը»’
Հաջորդ հոդվածը‘Ռոբեն. «Ցավալի է տեսնել, թե ինչպես է Գվարդիոլան հեռանում թիմից»’