‘Լեյլա Յունուս. Միրկադիրովի դեմ շինծու քրեական գործն ուղղված է Ադրբեջանում կրիտիկական ձայների վերջնական ճնշմանը’

1191

Ռաուֆ Միրկադիրովի դեմ շինծու քրեական գործն ուղղված է Ադրբեջանում անկախ ժողովրդական դիվանագիտության և կրիտիկական ձայների վերջնական ճնշմանը: Այդպիսի կարծիք է հայտնել Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը`առցանց հարցազրույցի շրջանակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Միրկադիրովը կալանքի տակ է գտնվում ապրիլի 19-ից` Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Հայաստանում բազմաթիվ ինտերնետային և միջազգային խորհրդաժողովների ակտիվ մասնակիցը փաստացի մեղադրվում է «ժողովրդական դիվանագիտության» միջացառումներին մասնակցելու մեջ: Ապրիլի 22-ին Իլհամ Ալիևի որոշմամբ ստեղծվել է Գլխավոր դատախազության և ԱԱՆ քննչական միացյալ խումբ` «Ադրբեջանում Հայաստանի լրտեսների մեծ ցանցի բացահայտման» նպատակով:

««Այդ գործի» շինծու լինելու մասին է վկայում թեկուզ այն, որ Ռաուֆի ձերբակալությունից հետո ավելի քան մեկ ամսվա ընթացքում նրա նկատմամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել: Ինչ վերաբերում է մեր ինստիտուտին, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի նկատմամբ ճնշում է գործադրվում, քանի որ մենք զբաղվում ենք անկախ ժողովրդական դիվանագիտությամբ և ակտիվ իրավապաշտպան գործունեությամբ»,-նշել է իրավապաշտպանը:

Նա նշել է, որ իր ամուսին Արիֆը հիպերտոնիկ կրիզ է տարել և դեռ ամբողջովին չի վերականգնվել, սակայն բուժումը շարունակել չի կարող, քանի որ վերջինիս անհիմն կերպով միջոցներ չեն տրամադրում Unibank-ի իր անձնական հաշվից:

Նախորդ հոդվածը‘Պաշտպանը հերքեց Գոռ Առաքելյանի ազատման մասին լուրերը. այդ մասին նա տեղեկացել է լրատվամիջոցներից’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանից ԱՄԷ արտահանվել է մետաղի ջարդոն՝ չնայած կառավարության արգելքին’