‘Լեյվերի Գավաթ. Ֆեդերերը հաղթել է Կիրյոսին, Ջոկովիչը պարտվել է Անդերսոնին (տեսանյութ)’

1566

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը դժվարություններ չի ունեցել Լեյվերի Գավաթի` ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսի հետ խաղում:

Աշխարհի երկրորդ ռակետը երկու սեթում 6:3, 6:2 հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:

Խաղը 1 ժամ 6 րոպե է տևել: 37-ամյա Ֆեդերերի ակտիվում 8 էյս կա, 1 սխալ մատուցման ժամանակ և իրացված 3 բրեյք-փոինթ:

23-ամյա Կիրյոսը 1 կրկնակի սխալ է թույլ տվել և ոչ մի բրեյք-փոինթ չի իրացրել:

Մյուս խաղում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը զիջել է ՀԱՀ-ի ներկայացուցիչ Քևին Անդերսոնին՝ 6:7 (5:7), 7:5, 6:10 հաշվով:

Այս կերպ, աշխարհի հավաքականը երկու միավոր է վաստակել և կրճատել Եվրոպայի հավաքականի հետ միավորների տարբերությունը՝ 3:7: Եվրոպայի հավաքականը գլխավորում է Ռոջեր Ֆեդերերը:

Լեյվերի Գավաթ ցուցադրական մրցաշարն անցկացվում է սեպտեմբերի 21-23-ը, ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում: Հավաքականների կազմերում ընդգրկվել են աշխարհի առաջատար թենիսիստները, ներառյալ Ալեքսանդր Զվերևը, Ջոն Իսները և այլք:

Նախորդ հոդվածը‘«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մասնակի փոխհատուցվել է պետությանը պատճառված 48,5 մլն վնասը’
Հաջորդ հոդվածը‘Սերբ նկարչուհուն հարվածել են իր իսկ կտավով’