Լեոնարդոն Ֆլորայի հետ կապ չունի

72660

Աստվածուհի Ֆլորայի՝ Բեռլինի Բոդեի թանգարանում գտնվող կիսանդրին մինչ օրս պաշտոնապես համարվում էր Վերածննդի դարաշրջանի հանճար Լեոնարդո դա Վինչիի աշխատանքը։ Ու թեև շատ արվեստաբաններ համաձայն չէին դրան և նշում էին, թե հեղինակի վերաբերյալ ուղղակի ապացույցներ չկան, մյուսները պնդում էին, թե աստվածուհու դիմագծերը շատ նման են իտալացի վարպետի կտավների հերոսուհիներին։

Եվ հերթական անգամ այս վեճին վերջակետ է դրել գիտությունը։

Առեղծվածային ժպիտով կնոջ 70 սմ բարձրություն և 28 կգ քաշ ունեցող կիսանդրին Ֆրիդրիխ կայսեր անվան թանգարանի տնօրեն Վիլհելմ ֆոն Բոդեն աճուրդում ձեռք էր բերել 1909 թ․ և հենց այդ ժամանակ էլ որոշել էր, որ դա Լեոնարդոյի աշխատանքն է։ Սակայն երկու տարի անց արդեն արվեստաբանները առնվազն 700 հոդված հրապարակեցին, որոնցում հարցականի տակ էին դնում արձանի հեղինակային պատկանելությունը։

 Հենց այդ ժամանակ էլ արձանը քիմիական հետազոտության ենթարկվեց, և նրա մեջ կետաճարպի հետքեր հայտնաբերվեցին։ Ու թեև Լեոնարդոյի ժամանակ արդեն կետաճարպը հայտնի էր, սակայն քանդակագործության մեջ սկսել են կիրառել միայն 19-րդ դարում։

Իսկ հետո գիտնականները մի պատմական փաստաթուղթ գտան, որում բրիտանացի քանդակագործ Ռիչարդ Լուկասի որդին պաշտոնապես հաստատում է, որ արձանն ստեղծել է իր հայրը 1846 թ․։

Բոդեի թանգարանը, սակայն, չի շտապում արձանը հանել ցուցադրությունից․ ի վերջո՝ բնօրինակ է, թեպետև՝ ո՛չ Լեոնարդոյի ձեռքի գործը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՔննարկել են ռուսաստանյան ներխուժման սպառնալիքը
Հաջորդ հոդվածըԱմերիկացի զինվորականները կրկին հավատո՞ւմ են ՉԹՕ-ներին