‘Լեոնարդո դի Կապրիոն անժամկետ լքում է կինոհարթակը’

1131

 Հանրահայտ ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն անժամկետ հեռանում է կիոարվեստից: Այս մասին դերասանը հայտարարել է գերմանական Bild ամսագրին տրված հարցազրույցում:

«Ես գերհոգնած եմ և պետք է ընդմիջում վերցնեմ: Երկու տարվա ընթացքում ես 3 ֆիլմում եմ նկարահանվել և ինձ ուժասպառ եմ զգում»,- ասել է դի Կապրոն:

Դի Կապրիոն չի հստակեցրել, թե որքան է տևելու իր արձակուրդը, սակայն հայտնել է, որ պատրաստվում է ճանապարհորդության մեկնել և աշխարհը «ավելի լավը դարձնել»: Դերասանը, որը  հայտնի է նաև որպես ակտիվ բնապահպան, պատրաստվում է շրջակա միջավայրի համար մի շարք օգտակար ծրագրեր նախաձեռնել:

Հիշեցնենք, որ վերջերս տեղի է ունեցել Քվենտին Տարանտինոյի  «Ջանգո ազատագրվածը» ֆիլմի պրեմիերան, որտեղ դի Կապրիոն գլխավոր դերակատարներից մեկն է, իսկ 2013-ին առաջին անգամ կցուցադրվեն  Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպի  հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը, ինչպես նաև Մարտին Սքորսեզեի  «Ուոլ Սթրիթի գայլը» կինոնկարը, որոնցում նույնպես դերասանը նկարահանվել է գլխավոր դերերում:

Նախորդ հոդվածը‘Կիևում վերամբարձ կռունկի անկման հետևանքով զոհեր կան’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի. Եթե Իբրահիմովիչն ու Ռոնալդուն մի թիմում լինեին, խնդիրներ կծագեին’