‘Լեոնտեւը նամակ է հղել Փաշինյանին եւ ներողություն խնդրել’

2106

 «Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը  վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված նամակով ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար: Այս մասին տեղեկացրել են վարչապետի մամուլի ծառայությունից՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման:

«Այո, Միխայիլ Լևոնտևը գրավոր նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներողություն խնդրելով իր չափազանց զգացմունքային և ոչ պատշաճ մեկնաբանության համար՝ ընդունելով, որ քաղաքական հայացքների տարակարծությունը որևէ կերպ չի կարող արդարացնել արտահայտությունների մեջ իր կտրուկ և կոպիտ լինելը: Նա նաև ընդգծել է, որ մեկնաբանության անհարկի զգացմունքայնությունը բխել է բացառապես Հայաստանի ճակատագրի վերաբերյալ նրա մտահոգություններով, որին նա համարում է Ռուսաստանի մտերիմ պատմական դաշնակից: Նա հավաստիացրել է, որ տարաբնույթ հաղորդումներում իր մեկնաբանությունները որևէ կերպ չեն առնչվում «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ և հույս է հայտնել, որ իր անշրջահայաց պահվածքը որևէ կերպ չի անդրադառնա «Ռոսնեֆտ»-ի և Հայաստանի միջև դրական համագործակցության վրա»,- ասված է կառավարության պատասխանում:

Իր հերթին РИА “Новости գործակալությանը Լեոնտեւն անձամբ է հաստատել նամակ գրելու փաստը:  «Այո, ես նման նամակ ուղարկել եմ, նաև այն պատճառով, որ թյուրիմացություն է տեղի ունեցել: Ես “Роснефть”-ի անունից որևէ հայտարարություն չեմ հնչեցրել: Ընկերությունը այդ ամենի հետ որևէ կապ չունի: Ես այդ նամակն ուղարկել եմ, քանի որ ընդունում եմ, որ իմ որոշ հայտարարություններ այնքան էլ կոռեկտ չէին և չափազանց կտրուկ էին: Այս կամ այն գործընթացի հանդեպ մոտեցումների տարբերությունը չի կարող կոպտության արդարացում լինել»,- ասել է Լեոնտեւը:

Նախորդ հոդվածը‘ՃՏՊ Մցխեթ-Թբիլիսի ավտոճանապարհին. տուժել են ՀՀ քաղաքացիներ’
Հաջորդ հոդվածը‘Ահաբեկչական գործողություն Փարիզում’