‘Լեռնադահուկորդը իր մարզաձեւը կիրառել է ծովում. Տեսանյութ’

1981

43-ամյա կալիֆորնիացի Չակ Պատերսոնը դարձել է նոր էքստրեմալ մարզաձեւի հեղինակ՝ Սանտա-Բարբարայի ափի ծովալիքները անցնելով ջրերի համար հարմարեցված լեռնային դահուկներով եւ դահուկաձողերով:

Պատերսոնը պրոֆեսիոնալ լեռնադահուկորդ է, սակայն Կալիֆորնիայում ձյան բացակայության պատճառով մտահղացել է միավորել իր մարզաձեւը սերֆինգի հետ: Ի տարբերություն սովորական ջրադահուկների, որտեղ մարզիկին առաջ է տանում մոտորանավակը, Չակը պարանից ազատվում է ալիքի գագաթին եւ հրաշալի ֆրիստայլ է ցուցադրում 30 մղոն արագության ժամանակ՝ դրա համար օգտագործելով նաեւ դահուկաձողեր, որոնք թույլ են տալիս ջրի վրա պահել հավասարակշռությունը, իսկ նրա կողմից հատուկ պատվիրված դահուկները իրենցից ներկայացնում են ջրային եւ լեռնային դահուկների հիբրիդ, հայտնում է  Orange news-ը:

 «Չեմ կարծում, որ աշխարհում եւս մեկը կարող է դա անել, սակայն սա իմ համար պարզապես զվարճանալու եւս մեկ միջոց է»,- ասել է Չակը:

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀՀՇ համագումարում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆին՝ գյումրեցիներին. Պատրաստվեք երկարատեւ պայքարի’