‘Լեռնային Ղարաբաղը շահագրգռված է խորացնել ու ընդլայնել համագործակցությունը Երևանի կոնյակի գործարանի հետ’

1164

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր` սեպտեմբերի 13-ին, ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի («Արարատ» ապրանքանիշի) Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների մենեջերներին՝  գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի գլխավորությամբ: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործարանի կողմից ԼՂՀ-ում իրականացված աշխատանքներին եւ հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի կոնյակի գործարանի դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում՝ հավելելով, որ Լեռնային Ղարաբաղը շահագրգռված է էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը գործարանի հետ:

Նախորդ հոդվածը‘Բողոքի ակցիա դատարանի շենքի առջև (ֆոտոռեպորտաժ)’
Հաջորդ հոդվածը‘Բենեդիկտոս 16-րդը կօծի Հակոբ Մեղապարտին նվիրված հուշարձանը Լիբանանում’