‘Լեռնային Ղարաբաղում նախատեսվում է ՀՆԱ-ի 9-11 տոկոսանոց աճ’

982

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր հանդիպել է ԱրՊՀ-ի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ կառավարության մամլո ծառայությունից: 

Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել 2012-2017 թթ. կառավարության գործունեության ծրագրին: Ա. Հարությունյանը անդրադարձել է ծրագրում ներառված այն 4 կարևորագույն ուղղություններին, որոնց շնորհիվ առաջիկա 5 տարիներին պլանավորվում է ՀՆԱ-ի 9-11, ներդրումների ծավալի` տարեկան 10-15 տոկոս աճ: Զարգացման բարձր ցուցանիշներ են ակնկալվում գյուղատնտեսության, հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում: Նախատեսվում են ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպեր, հինգ հազարից ավելի աշխատատեղերի ստեղծում, նվազագույն աշխատավարձի մակարդակի կրկնակի ավելացում, գյուղատնտեսության համախառն արտադրանքի 10-12 տոկոս տարեկան աճ և այլն:
Տնտեսությամբ կայուն զարգացումը, Ա. Հարությունյանի փաստարկմամբ, կհանգեցնի հանրապետության ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և անվտանգության հուսալի ապահովման:
Հարությունյանը պատասխանել է ուսանողների հարցերին:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած որոշ օրենքներ’
Հաջորդ հոդվածը‘ԲՀԿ-ն դեռ որոշում չի ընդունել՝ կմասնակցի՞ նիստին, թե՞ ոչ’