‘Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացումը չի փոխի այդ տարածքի կարգավիճակը’

922

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուսով են, որ հայկական կողմի մտադրությունը՝ Լեռնային Ղարաբաղում օդանավակայան գործարկելու վերաբերյալ՝ կհիմնվի դիվանագիտական և միջազգային համաձայնագրերով ամրագրված որոշումների վրա: «Հուսով եմ, որ կողմերը կկարողանան այս հարցը լուծել միջազգային մակարդակում ճանաչված կոնվենցիաներով և դիվանագիտական ճանապարհով»,- ասել է Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը Interfax-ի ադրբեջանական ծառայությանը: Ըստ՝ Ֆորի՝ ՄԽ համանախագահներն արդեն արտահայտել են իրենց անհանգստությունը հայկական կողմի՝ օդանավակայանը գործարկելու մտադրության առիթով և նախազգուշացրել են, որ այդ քայլը կսրի լարվածությունը տարածաշրջանում: «Մենք արդեն հստակ հայտարարել ենք, որ օդանավակայանի գործարկումը որևէ կերպ չի ազդի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա»,- ընդգծել է Ֆորը:

Ավելի վաղ, ըստ  Интерфакс-ի, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հաղորդել է, որ Հայաստանը կսկսի ավիաչվերթներ իրականացնել դեպի Լեռնային Ղարաբաղ՝ տեղի օդանավակայանում տեխնիկական աշխատանքներն ավարտելուն պես:

Նախորդ հոդվածը‘Էլինար Վարդանյան. «Հակահարվածի» նկատմամբ կիրառված միջոցները քաղաքական այլակարծության կոպիտ ճնշման դրսևորում են’
Հաջորդ հոդվածը‘Վենգերին նոր խաղացողների համար 40 միլիոն ֆունտ կհատկացվի’