‘Լեսթերը որպես չեմպիոն տոնեց առաջին հաղթանակը. Վարդին` դուբլի հեղինակ (տեսանյութ)’

25600

Անգլիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակում չեմպիոնի կոչումը նվաճած «Լեսթերը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Էվերթոնին»: 

«Աղվեսների» կազմում դուբլի հեղինակ է դարձել հարձակվող Ջեյմի Վարդին, ով 5-րդ րոպեին հաշիվը բացել է Էնդի Քինգի փոխանցումից հետո, իսկ 65-րդ րոպեին հստակորեն իրացրել է 11 մետրանոց հարվածը: Ուշագրավ է, որ 71-րդ րոպեին անգլիացին կարող էր հեթ-տրիկ ձևակերպել և հավասարվել Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու Հարի Քեյինին, սակայն 2-րդ 11 մետրանոցը չի կարողացել իրացնել:

Պրեմիեր լիգա. 37-րդ տուր

«Լեսթեր» – «էվերթոն»` 3:1

գոլերը. Վարդի (5, 65), Քինգ (33) – Միրալյաս (88)

 

 

 


Նախորդ հոդվածը‘Անդրեա Բոչելին երգեց ի պատիվ «Լեսթերի» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոններին հանձնեցին մեդալներն ու գավաթը(տեսանյութ)’