‘«Լեսթերի» խաղացողները հավելավճար չեն ստանա ԱՊԼ-ում հաղթելու դեպքում’

1152

«Լեսթերի» ֆուտբոլիստները հավելավճար չեն ստանա ԱՊԼ-ում հաղթելու դեպքում, հայտնում է Daily Mail-ը:

Նախքան մրցաշրջանի մեկնարկը ակումբի ղեկավարությունը հստակ սահմանել է հավելավճարների չափը: Այդպիսով, «Աղվեսները» Պրեմիեր լիգան հաղթելու դեպքում կստանան նույնքան, որքան՝ դրանից դուրս չմնալու պարագայում: Ընդհանուր առմամբ, ակումբը 6.5 մլն. ֆունտ է հատկացրել որպես հավելավճար բոլոր ֆուտբոլիստներին:

Ավելի վաղ հայտնում էին, որ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին 2.3 մլն. եվրո կստանա ԱՊԼ-ում հաղթելու դեպքում: Իտալացու պայմանագիրը նախատեսում է հավելյալ 100 հազար ֆունտ մրցաշարային աղյուսակում 18-րդ տեղից վերև զբաղեցրած յուրաքանչյուր հորիզոնականի համար:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է տարեկան 500 մլն ֆունտից ավելի վաստակել’
Հաջորդ հոդվածը‘Sport.es. Պերեսը դժգոհ է Խամեսից և մտադիր է ամռանը վաճառել նրան’