‘«Լեսթեր»-ի երկրպագուն ստորագրահավաք է անցկացնում, որպեսզի դստերը անվանի Ջեյմի Վարդիի պատվին’

930

«Լեսթեր»-ի երկրպագու Էշլի Մարրիոտտը մտադիր է իր ապագա դստեր երկրորդ անունը տալ ակումբի հարձակվող Ջեյմի Վարդիի պատվին:

Մարրիոտտի կինը՝ Ռեբեկան, չի ողջունում ամուսնու այս գաղափարը, սակայն պատրաստ է նրան ընդառաջ գնալ, եթե ամուսինը 5 հազար ստորագրություն հավաքի:

Այժմ խնդրագրով 212 ստորագրություն է հավաքվել: Աղջնակը մոտավորապես հունիսի կեսերին լույս աշխարհ կգա:

Վարդին ընթացիկ մրցաշրջանում գլխավորում է ԱՊԼ-ի ռմբարկուների ցանկը 19 գոլով, իսկ «Լեսթեր»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Օրերս ակումբի երկրպագուները դիմել են Լեսթերի իշխանություններին՝ քաղաքի փողոցներից մեկը Վարդիի պատվին անվանակոչելու պահանջով:

Նախորդ հոդվածը‘Մեսսիի խոսքն ուղղված Սուարեսին քննարկման առարկա է դարձել ‘
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» դադարեցրել է բանակցությունները Նեյմարի հետ’