«Լեսթեր Սիթիի» առաջին հաղթանակը՝ 4:0 (տեսանյութ)

251

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Լեսթեր Սիթին» ընդունեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ առաջին հաղթանակը տարավ այս մրցաշրջանում։

Հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը, աչքի ընկան նաեւ անգլիացի կիսապաշտպան Հարվի Բարնսը եւ զամբիացի հարձակվող Պաթսոն Դաքան։

«Լեսթեր Սիթին» 4 միավորով նախավերջին տեղում է։ «Նոթինգեմ Ֆորեսթը» նույնպես ունի 4 միավոր եւ վերջինն է։

Անգլիայի առաջնություն, 9-րդ տուր

«Լեսթեր Սիթի» — «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 4:0 (տեսանյութ)

Ջեյմս Մեդիսոն, 25, 35, Հարվի Բարնս, 27, Պաթսոն Դաքա, 73

Նախորդ հոդվածըՀակառակորդի կրակը լռեցվել է
Հաջորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» փոխարինող է գտել Դե Խեային