‘«Լեսթեր» – «Սուոնսի» 2-1․ Չեմպիոնը առաջին հաղթանակն է տանում (տեսանյութ)’

2028

Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում գործող չեմպիոն «Լեսթերը» հյուրընկալեց «Սուոնսիին» և ընթացիկ առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց։

«Աղվեսների» կազմում 32-րդ րոպեին աչքի ընկավ Ջեյմի Վարդին, իսկ 52-րդ րոպեին Ուես Մորգանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 56-րդ րոպեին «Լեսթերը» կարող էր երրորդ գոլը խփել, սակայն Ռիյադ Մարեզը վրիպեց 11-մետրանոց նշակետից։ Խաղավարտից 10 րոպե առաջ Լերոյ Ֆերը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հյուրերին ավելին անել չհաջողվեց։ 

Այժմ «Լեսթերն» ունի 4 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ «Սուոնսին» մնաց 3 միավորով՝ 15-րդ տեղում։

ԼԵՍԹԵՐՍՈՒՈՆՍԻ

2-1 (1-0)

MC

 

1-0՝ Ջեյմի Վարդի 32՛, 2-0՝ Ուես Մորգան 52՛, 2-1՝ Լերուա Ֆեր 80՛

 

ԼԵՍԹԵՐ. 1.Կասպեր Շմեյխել (21.Ռոն-Ռոբերտ Ցիլեր, 57), 5.Ուես Մորգան, 6.Ռոբերտ Հուտ, 17.Դենի Սիմփսոն, 28.Քրիստիան Ֆուքս, 4.Դենիել Դրինկոուտեր, 11.Մարկ Օլբրայթոն (7.Ահմեդ Մուսա, 74), 13.Դանիել Ամարտեյ, 26.Ռիյադ Մահրեզ, 9.Ջեյմի Վարդի, 20.Սինձի Օկազակի (23.Լեոնարդո Ուլոա, 80)

ՍՈՒՈՆՍԻ. 1.Լուկաշ Ֆաբիանսկի, 2.Խորդի Ամատ, 26.Կայլ Նոթոն, 33.Ֆեդերիկո Ֆերնանդես, 35.Սթիվեն Կինգսլի, 8.Լերուա Ֆեր, 15.Ուեյն Ռաուտլեյջ (4.Կի Սոն Յոն, 59), 17.Մոդու Բերոու, 23.Գիլֆի Սիգուրտսոն (20.Ջեֆերսոն Մոնտերո, 59), 24.Ջեյկ Քորկ (0.McBurnie, 86), 9.Ֆերնանդո Լյորենտե

 

Զգուշացում՝ Ռոբերտ Հուտ 26՛ (Լ), Դենի Սիմփսոն 70՛ (Լ), Ֆեդերիկո Ֆերնանդես 10՛ (Ս), Լերուա Ֆեր 66՛ (Ս) ; Մրցավար՝ Ռոջեր Իսթ (Անգլիա)

 

52

ԳՆԴԱԿԻ %

48

12 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

9 (3)

14

ՏՈՒԳԱՆՔ

10

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

3

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘«Տոտենհեմ» – «Լիվերպուլ»` 1-1 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Հալլ Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ»` 0-1 (տեսանյութ)’