‘Լեւանդովսկին կտեղափոխվի «Բավարիա»’

839

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին «Բավարայի» հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ մյունխենյան ակումբ տեղափոխվելու շուրջ, հաղորդում է Sky Italy-ը:

Նշենք, որ հենց Sky Italy հեռուստաընկերությունն է առաջինը հաղորդել այն մասին, որ Խոսեպ Գվարդիոլան հաջորդ մրցաշրջանում գլխավորելու է «Բավարիան»: Ընդ որում, օրերս լրատվամիջոցները նաեւ տեղեկություն էին հաղորդել, որ Խոսեպ Գվարդիոլան «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային նպատակ է համարել հենց Լեւանդովսկուն:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Լեւանդովսկին համաձայնվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Նախորդ հոդվածը‘Իրանում ձերբակալվել է Ահմադինեժադի զինակիցը’
Հաջորդ հոդվածը‘Մեր մեջ ասած` շատ խախուտ եւ խոցելի «անկախության խորհրդանիշ» եք ընտրել’