Լեւանդովսկի․ Չեմ կարծում, որ դարձյալ կխաղամ «Բավարիայում»

810

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ակնարկել է, որ ամռանը կհեռանա գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմից։

«Իմ պատմությունը «Բավարիայում» մոտեցավ ավարտին։ Չեմ կարծում, որ դարձյալ կխաղամ «Բավարիայում»։ Իմ տրանսֆերը լավագույն լուծումը կլինի բոլորի համար։

«Բավարիան» լուրջ ակումբ է, հավատում եմ, որ չեն խանգարի իմ տեղափոխությանը։ Ես չեմ ցանկանում այլեւս այնտեղ խաղալ»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է twitter.com/FabrizioRomano-ն։

33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Ավարտված մրցաշրջանում Լեւանդովսկին «Բավարիայի» հետ մասնակցել է 46 հանդիպման, խփել 50 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Լեւանդովսկուն ձեռք բերելու ցանկություն ունի «Բարսելոնան»։

Նախորդ հոդվածըԻսկոն հեռացավ «Ռեալից»
Հաջորդ հոդվածըՇոլց․ ԳԴՀ-ն շուտով «ամենամեծ բանակը կունենա»