‘Լեւոն Արոնյանը անսպասելի խաղաղ դաշն կնքեց’

1039

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը հերթական կես միավորը վաստակեց Ստավանգերի շախմատի գերմրցաշարում:

Այսօր կայացած 6-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով հանդիպեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Կողմերը շատ ակտիվ սկսեցին եւ մինչեւ 19-րդ քայլը համարյա արագ շախմատ խաղացին: Սակայն հետո Լեւոն Արոնյանը մոտ 24 րոպե մտածեց հաջորդ քայլի վրա, քանի որ սպիտակներն արդեն դիրքային առավելություն ունեին: Այնուհետեւ Անիշ Գիրիին 15 րոպե վատնեց պատասխան քայլի համար:

Հետագայում մեր շախմատիստը հավասարեցրեց դիրքը, իսկ հետո ստացավ նաեւ թեթեւակի առավելություն: Թվում էր, որ Լեւոն Արոնյանը երեկվա նման կպայքարի մինչեւ վերջին զինվորը, սակայն սպիտակների 36-րդ քայլից հետո նա շատերի համար անսպասելի խաղաղ դաշն կնքեց մրցակցի հետ:

Այդպիսով, մեր գրոսմայստերը վաստակեց 2,5 միավոր եւ մնաց նույն 6-րդ հորիզոնականում: Հաջորդ տուրում նա ուժերը կչափի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, որը առայժմ 4 միավոր ունի եւ ընթանում է 4-րդ հորիզոնականում:

Նախորդ հոդվածը‘Խմբագրականի փոխարեն. Սերժիկ, հեռացիր’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն չի անհանգստանում’