‘Լեւոն Արոնյանը պարտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ նահանջեց երկրորդ տեղ’

622

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) կայծակնային խաղի 9-րդ տուրում սեւերով պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին, որը 17․5 միավորով բարձրացավ առաջին տեղ, Արոնյանը 17 միավորով երկրորդն է։

Կայծակնային խաղի մրցաշարի առաջին օրը Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, չինացի Դին Լիրենի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, չինացի Յանջի Յուի, հունգարացի Ռիչարդ Ռապորտի, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, պարտվեց ԱՄՆ-ը ներկայացնող կուբացի Լենիեր Դոմինգեսին։

Օգոստոսի 14-ին անցկացվելիք երկրորդ շրջանի 9 տուրերից հետո հայտնի կդառնա հաղթողը։ 

Բլիցում հաղթանակի համար տրվում է 1 միավոր, ոչ ոքիի համար՝ կես միավոր եւ գումարվում է արագ շախմատի մրցաշարում վաստակած միավորներին։

Սենթ Լուիսի մրցաշարը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է։

Նախորդ հոդվածը‘Լեւոն Արոնյանն առաջին տեղում ավարտեց արագ շախմատի մրցաշարը’
Հաջորդ հոդվածը‘Բոլոր ժամանակների ուժեղագույն շախմատիստների եռյակը’