‘Լեւոն Արոնյանի հաղթանակից հետո Տալի հուշամրցաշարն ունեցավ նոր առաջատար’

2036

Մոսկվայում շարունակվող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարը 6-րդ տուրի արդյունքում ունեցավ նոր առաջատար, որը ռուս Յան Նեպոմնյաշչին է:

6-րդ տուրում հոլանդացի Անիշ Գիրին սեւերով 34-րդ քայլումպարտվեց Լեւոն Արոնյանին եւ 4 միավորով նահանջեց երկրորդ տեղ: Յան Նեպոմնյաշչին սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին եւ, վաստակելով 4.5 միավոր, դարձավ միանձնյա առաջատար:

5 անընդմեջ ոչ ոքիներից հետո առաջին հաղթանակը տարած Լեւոն Արոնյանը վաստակել է 3.5 միավոր եւՎիշվանաթան Անանդի ու Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը:

Հոկտեմբերի 3-ին Տալի հուշամրցաշարում հանգստյան օր է: Հոկտեմբերի 4-ին կայանալիք 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սեւերով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:

Միխայիլ Տալի հուշամրցաշար, 6-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) — Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 1:0

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) — Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 1:0

Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) — Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) — Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 1:0

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) — Լի Չաո (Չինաստան)՝ 1:0

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Նեպոմնյաշչի՝ 4.5 միավոր, Գիրի՝ 4, Արոնյան, Կրամնիկ, Անանդ՝ 3.5-ական, Սվիդլեր, Չաո՝ 3-ական, Մամեդյարով՝ 2.5, Տոմաշեւսկի՝ 2, Գելֆանդ՝ 0.5:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. «Ես գիտեմ Անգլիայի օրհներգը, բայց հավաքականը պետք է անգլիացի մարզի» ‘