‘Լեւոն Արոնյանի յուրօրինակ աջակցությունը Հենրիխ Մխիթարյանին. Ֆոտո’

1030

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը յուրօրինակ աջակցությունն է հայտնել Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ այսօր Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումից առաջ: Արոնյանը լուսանկարվել է Մխիթարյանի մարզաշապիկով:

Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կարեւոր աջակցություն մեծ հայի՝ Լեւոն Արոնյանի կողմից»:

Հիշեցնենք, որ «Բորուսիա»-«Շախտյոր» հանդիպումը կկայանա այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին:

\"\"

Նախորդ հոդվածը‘Վազգեն Խաչիկյանի գործով դատական նիստը հետաձգվեց (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Կցկտուր հուշեր Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ‘