‘Լեւոն Արոնյան. Դեռ ամեն ինչ հնարավոր է’

912

Բարդ է լինելու, բայց ամեն ինչ հնարավոր է, ասել է հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը՝ մեկնաբանելով Վեյկ Ան Զեեի սուպերմրացշարի եզրափակիչ երկու տուրերում իր հնարավորությունները։ Լեւոն Արոնյանը 11-րդ տուրում սեւերով պարտության մատնեց ամերիկացի Հիկարու Նակամուրային։

«Կարծում եմ, որ մրցակիցս անհաջող սկզբնախաղ ունեցավ, նրան անհարմար էր խաղալ դրանից հետո։ Ես ուրախ եմ, որ կարողացա լավ պատրաստվել այս պարտիային։ Դեռ երկու տուր կա առջեւում, բարդ է լինելու, բայց ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասել է Լեւոն Արոնյանը։

11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 8,5 միավորով գլխավորում է Մագնուս Կարլսենը, Լեւոն Արոնյանը 7,5 միավորով երկրորդն է։ Վիշվանաթան Անանդն ունի 7 միավոր։ 11-րդ տուրում Անանդը ոչ ոքի խաղաց կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանի հետ։

Sport.news.am

Նախորդ հոդվածը‘«Պուտինի մարդը» մտադիր է Վրաստանում ռուսամետ կուսակցություն բացել’
Հաջորդ հոդվածը‘Ֆաշիզմը՝ որպես իշխանության վերարտադրման մեխանիզմ’