‘Լեւոն Արոնյան. Նh1 քայլից հետո բացարձակ շահած դիրք էր’

955

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess սուպերմրցաշարի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում աննշան փոփոխություններ եղան:

Ամենամեծ փոփոխությունների հեղինակ կարող էր դառնալ Լեւոն Արոնյանը, եթե Կարյակինի հետ պարտիայում անհավատալի կերպով ձեռքից բաց չթողներ հաղթանակը: Բնական է, որ պարտիայից հետո նա խիստ հիասթափված էր: «Ինձ թվում էր, որ 39…. Նh1 քայլից հետո բացարձակ շահած դիրք է: Իսկ հետո սկսեցի վրիպել»: Սա առավելագույնն է, ինչ ասել է Արոնյանը խաղից հետո:

Աշխարհի չեմպիոն Անանդը հաղթեց Վան Վելիին եւ նորից հասավ առաջատարին` Մագնուս Կառլսենին: Այնպես որ, մինչեւ մրցաշարի վերջը ինտրիգը մեծ է լինելու:

7-րդ տուր. Վիշվանաթան Անանդ — Լյուկ վան Վելի` 1:0,  Վան Հաո — Հիկարու Նակամուրա` 0:1, Էրվին Լ՛Ամի — Անիշ Գիրի, Հոու Յիֆան — Ֆաբիանո Կարուանա, Սերգեյ Կարյակին – Լեւոն Արոնյան, Իվան Սոկոլով — Պանտելա Հարիկրիշնա, Պետեր Լեկո — Մագնուս Կարլսեն պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:

Մրցաշարային աղյուսակը 7-րդ տուրից  հետո
1-2. Մագնուս Կարլսեն, Վիշվանաթան Անանդ -5; 3-4. Սերգեյ Կարյակին, Հիկարու Նակամուրա – 4,5; 5-6. Լեւոն Արոնյան, Պենտալա Հարիկրիշնա – 4; 7. Պետեր Լեկո – 3,5; 8-10. Վան Հաո, Լյուկ վան Վելի, Ֆաբիանո Կարուանա – 3; 11-13. Անիշ Գիրի, Էրվին Լ`Ամի, Հոու Յիֆան – 2,5; 14. Իվան Սոկոլով – 2:

Այսօր կկայանա 8-րդ տուրը: Արոնյանի մրցակիցը կլինի Հոու Յիֆանը:

Նախորդ հոդվածը‘Մահացել է «Առավոտ» օրաթերթի լրագրող Նաիրա Մամիկոնյանը’
Հաջորդ հոդվածը‘Հեղափոխականի դիմակով հակահեղափոխականները’