‘Լեւոն Արոնյան. Շատերը, այդ թվում Գաբրիել Սարգսյանը, երկրպագում էին «Բարսելոնային», իսկ ես «Միլանի» կողմից էի’

986

Ուրախ եմ Հենրիխ Մխիթարյանի հաջողություններով, ցանկանում եմ նրան տեսնել ավելի ուժեղ առաջնությունում, Sport.News.am-ի հետ զրույցում ասել է շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար, ՖԻԴԵ-ի դասակարգման երրորդ համար Լեւոն Արոնյանը:

«Ես NBA-ի (Բասկետբոլի ազգային ասոցիացիա) սիրահար եմ: Բայց ֆուտբոլ եւս սիրում եմ դիտել: Հատկապես, երբ ընկերներիցս շատերը ֆուտբոլասեր են: Ես միշտ սատարում եմ նրանց համակրած թիմի հակառակորդին: Այդպես էլ եղավ Չեմպիոնների լիգայի այս վերջին խաղի ժամանակ: Շատերը, այդ թվում Գաբրիել Սարգսյանը, երկրպագում էին «Բարսելոնային», իսկ ես «Միլանի» կողմից էի (ծիծաղում է):

Ուրախ եմ նաեւ Հենրիխ Մխիթարյանի հաջողություններով: Ցանկանում եմ նրան տեսնել ավելի ուժեղ առաջնությունում»:

Նախորդ հոդվածը‘Հինգ տարի առաջ այս օրը (Տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Լուկաշենկոն գործարարներին սպառնում է քաղաքական պայքարի «հետեւանքների» մասին’