‘Լեւոն Արոնյան. Սա ինձ համար թակարդ էր’

939

Վեյկ Ան Զեեի շախմատային սուպերմրցաշարի 4-րդ տուրը բավական արդյունավետ ստացվեց: 7 պարտիաներից միայն երկուսում խաղաղն դաշն կնքվեց:

Արոնյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, աշխարհի չեմպիոն Վիշի Անանդի հզոր տակտիկական մտահղացման զոհ դարձավ: «Կարծում եմ՝ ինձ համար թեորետիկ թակարդ էր, քանի որ նրա b5 քայլը շատ ուժեղ էր։ Հավանաբար, Անանդը դա նախապես էր մտածել, ինչ-որ մեկ այլ մրցակցի  համար։ Ես իրականում մոռացել էի 5-րդ տարբերակի մասին։ Ցանկացած այլ քայլ ինձ համար ավելի վատ կլիներ»,- ասել է Արոնյանը:

«Սա շատ լավ արդյունք էր։ Ինչ-որ տեղ սա նախապես պատրաստված պարտիա էր, եւ ես ուրախ եմ, որ հենց այդպես սկսեցի այն»,- Անանդի խոսքն է մեջբերում Sport.News.am-ը:

Կառլսենը, ինչպես միշտ, հաղթեց` չունենալով, կարծես թե, հաղթանակի եւ ոչ մի հնարավորություն: Մրցաշարը առայժմ բավական հետաքրքիր եւ ինտրիգային ընթացք ունի:

4-րդ տուրում գրանցվեցին հետեւյալ հաշիվները. Լեւոն Արոնյան — Վիշվանաթան Անանդ` 0:1, Լյուկ վան Վելի — Էրվին Լամի` 1:0, Հաո Վան  — Հոու Յիֆան` 1:0, Հիկարու Նակամուրա — Սերգեյ Կարյակին` 0.5:0.5, Մագնուս Կարլսեն — Պենտալա Հարիկրիշնա` 1:0, Անիշ Գիրի — Պետեր Լեկո` 0.5:0.5, Ֆաբիանո Կարուանա — Իվան Սոկոլով` 1:0:

Մրցաշարային աղյուսակը 4 տուրից հետո
1. Վիշվանաթան Անանդ` 3  
2. Մագնուս Կարլսեն` 3     
3. Սերգեյ Կարյակին` 3    
 4. Հիկարու Նակամուրա` 2    
 5. Ֆաբիանո Կարուանա` 2    
 6. Պետեր Լեկո` 2         
 7. Պենտալա Հարիկրիշնա` 2
 8. Հաո Վան` 2           
 9. Լյուկ վան Վելի` 2      
10. Լեւոն Արոնյան` 1.5      
11. Անիշ Գիրի` 1.5         
12. Էրվին Լ`Ամի` 1.5
13. Իվան Սոկոլով` 1.5       
14. Հոու Յիֆան` 1           

Այսօր մրցաշարում հանգստյան օր է:

Նախորդ հոդվածը‘Դերենիկ Դումանյանը հանձնարարել է ուսումնասիրել ատամնաբույժների բարձրացրած խնդիրները’
Հաջորդ հոդվածը‘Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են’